ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Կապիտալիզմ և ՀՀ թոշակառուներ

Կապիտալիզմ և ՀՀ թոշակառուներ
01.05.2024 | 20:21

2018 թվականին իշխանափոխանցման արդյունքում կառավարության ղեկավար դարձածը ամեն միկրոֆոն տեսնելիս աղմկում էր իբրև հեղափոխական փոփոխություններ կատարելու իր վճռականության մասին։
Շատերը կարծում էին, որ այդ փոփոխությունները պետք է անդրադառնան նաև արտաքին և ներքին պարտքի սպասարկմանը, քանի որ ՀՀ պետական պարտքի ցուցանիշը, դրա սպասարկման ծախսերով ահռելի բեռ էր ՀՀ բյուջեի համար։
Թվում էր թե, նոր կառավարությունը բանակցությունների կգնար միջազգային ֆինանսական դոնորների, տեղական կապիտալիստ պարտքատերերի հետ, որպեսզի իրականացվի պարտքի դուրս գրում, կամ տոկոսագումարների վճարման հետաձգում։
Դրա փոխարեն կատարվեց լրիվ հակառակը և վերջին վեց տարիների ընթացքում պետական պարտքը հասավ մոտ 11 մլրդ ԱՄՆ դոլարի, որից միայն 6.5 մլրդ-ը արտաքին, իսկ դրա սպասարկման ծախսերն էլ ավելի աճեցին, կազմելով 322 մլրդ ՀՀ դրամ 2024 թվականի համար։
Որպեսզի հասկանանք թե դա ինչ ծավալի գումար է, ընդամենը համեմատենք այն ՀՀ ծերության թոշակառուներին վճարվելիք գումարի հետ, որը 2024-ի համար մնալու է նույնը, ուստի ծերության թոշակների աճ չի նախատեսվում ըստ ամենայնի։
Այսինքն ՀՀ 466 հազար ծերության կենսաթոշակառուներ, որոնք երկրի տնտեսության կառուցման մեջ ավանդ ունեն, չեն ունենալու թոշակի բարձրացում և այն մնալու է 46 հազար դրամի միջակայքում։
Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը։
Ի՞նչ կարելի է անել:
Առնվազն պետք է սկսել բանակցությունները պարտատերերի հետ և փորձել ազատված բյուջետային միջոցներն ուղղել թոշակների բարձրացմանը։
Ովքե՞ր են կողմ այս առաջարկին:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5607

Մեկնաբանություններ